Չորս մարդ է սպանվել

694

Վրաստանի Ռուսթավի քաղաքում տղամարդը հրազենով կրակել է շուկայում՝ սպանելով 4 մարդու։ Հանցագործը ձերբակալվել է դեպքի վայրում, հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Sputnik գործակալության վրացական ծառայությունը։

Ըստ Վրաստանի ներքին գործերի նախարարության հաղորդագրության՝ սպանվածներից մեկը հանցագործի հորեղբայրն է:

Վրաստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ 36-ամյա տղամարդու հորեղբայրն աշխատում էր շուկայում։ Հաղորդվում է նաև, որ հրաձգության հետևանքով վիրավորվել է մեկ մարդ, որը նույնպես զոհվածի ազգականն է։

Նախորդ հոդվածը«Ինտերը» բանակցում է Թարեմիի եւ Զելինսկու հետ
Հաջորդ հոդվածըՀունգարիայի նախագահը հրաժարական է տվել