«Ինտերը» հաղթեց «Լացիոյին», Մխիթարյանը մասնակցեց խաղին(տեսանյութ)

117

Միլանի «Ինտերն» Ա Սերիայի 16-րդ տուրի արտագնա խաղում երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Լացիոյի» դարպասը:

Գոլով աչքի ընկան Լաուտարո Մարտինեսն ու Մարկուս Թյուրամը:

Հայաստանի հավաքականի պատմության գլխավոր ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը միլանյան ակումբի մեկնարկային կազմում էր և անցկացրեց ամբողջական հանդիպում:

86-րդ րոպեին հռոմեական ակումբը մնաց 10 ֆուտբոլիստով. ոչ սպորտային պահվածքի համար ուղիղ կարմիր քարտ ստացավ իտալացի կիսապաշտպան Մանուել Լացարին:

«Ինտերը» միավորների քանակը հասցրեց 41-ի և գլխավորում է աղյուսակը, «Լացիոն» 21 միավորով 11-րդն է:

Ա Սերիա, 16-րդ տուր

«Լացիո» — «Ինտեր»՝ 0-2 (տեսանյութ)

Լաուտարո Մարտինես, 40, Մարկուս Թյուրամ, 66

Նախորդ հոդվածըՊատիվ էր Ձեր ժամանակակիցը լինելը. Ռաֆայել Թեյմուրազյան
Հաջորդ հոդվածըՄոդրիչի գոլն ու գոլային փոխացումը նպաստեցին «Ռեալի»՝ խոշոր հաշվով հաղթանակին(տեսանյութ)