«Ինտերը» համաձայնության է եկել «Բավարիայի» հետ

231

Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերը» համաձայնության է հասել Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» հետ ֆրանսիացի պաշտպան Բենժամեն Պավարի տրանսֆերի հարցում, հաղորդում է twitter.com/fabrizioromano-ն։ Առաջիկա օրերին 27-ամյա ֆուտբոլիստը բուժզննում կանցնի իտալական ակումբում։

«Բավարիան» աշխարհի չեմպիոնի տրանսֆերից կստանա 30 միլիոն եվրո։ Նախատեսված է նաեւ 2-3 միլիոն եվրո բոնուս։

Պավարը 2019 թվականից է հանդես գալիս «Բավարիայում»։ Անցած մրցաշրջանում նա մասնակցել է 43 հանդիպման բոլոր մրցաշարերում, խփել է 7 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը Պավարի տրանսֆերային արժեքը գնահատում է 40 միլիոն եվրո։ Նրա պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։

Նախորդ հոդվածը«Պատմություն» առարկայից ծույլիկ պատանին. Ալիք Մեդիա
Հաջորդ հոդվածըԼա Լիգա․ Արսեն Զախարյանն ընդգրկվել է «Ռեալ Սոսիեդադի» հայտացուցակում