«Ինտերը» պայմանագիր կառաջարկի «Յուվենտուսի» կիսապաշտպանին

347

Միլանի «Ինտերը» հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսի» կենտրոնական կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոյի ծառայություններով, հաղորդում է twitter.com/pedrogva6-ը։

28-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

«Ինտերը» պայմանագիր կառաջարկի Ադրիեն Ռաբյոյին՝ փորձելով ազատ գործակալի կարգավիճակում ձեռք բերել նրան։

Ադրիեն Ռաբյոն «Յուվենտուսում» է հանդես գալիս 2019 թվականին։

Ընթացիկ մրցաշրջանում նա թուրինյան թիմի հետ մասնակցել է 19 հանդիպման խփել է 3 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի տրաննսֆերային արժեքը գնահատվում է 40 միլիոն եվրո։

Նախորդ հոդվածըՍամուել Էտո՛Օ-ն մեղադրվում է պայմանավորված խաղեր կազմակերպելու մեջ
Հաջորդ հոդվածըՊետությունը հրաժարվում է բացահայտել լեյտենանտ Արտակ Նազարյանի սպանությունը