Սամուել Էտո՛Օ-ն մեղադրվում է պայմանավորված խաղեր կազմակերպելու մեջ

304

Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սամուել Էտո՛Օ-ն մեղադրվում է պայմանավորված խաղեր կազմակերպելու մեջ։

ՖԻՖԱ-ի Էթիկայի հանձնաժողովը հետաքննություն է սկսել Էտո՛Օ-ի նկատմամբ: Ըստ The Athletic-ի` Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը մեղադրվում է լիազորությունների չարաշահման, կոռուպցիայի, պայմանավորված խաղերի և իր կայացրած որոշումներին դեմ արտահայտված մարդկանց նկատմամբ կիրառած բռնությունների համար:

Գործով վկա է Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Նյալլա Կուան Ժունիորը, որի խոսքով Էտո՛Օ-ն ազդել է տեղի առաջնության բազմաթիվ հանդիպումների արդյունքների վրա և սպառնացել է ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնյաներին, այդ թվում իրեն: The Athletic-ի տրամադրության տակ են հայտնվել էլեկտրոնային նամակներ, հաղորդագրություններ ու ձայնագրություններ, որոնք «Բարսելոնայի», «Ինտերի» ու «Անժիի» նախկին ֆուտբոլիստի ապօրինի գործողությունների վկայություն են:

Օրինակ՝ «Վիկտորիա Յունայթեդի» սեփականատիրոջ հետ զրույզում Էտո՛Օ-ն խոստացել է, որ ակումբը դուրս կգա Առաջին դիվիզիոն: Նախկին ֆուտբոլիստի ձայնային հաղորդագրության մեջ եղել Է արտահայտություն, որ կան որոշ բաներ, որոնք կարելի է անել առաջին դիվիզիոն բարձրանալու համար: «Վիկտորիա Յունայթեդը» դուրս եկավ Կամերունի Բարձրագույն խումբ, և դա միայն երկրորդ տեղը զբաղեցրած «Ստադ դե Բերտուանի» որակազրկուման արդյունքում: ՖԻՖԱ-ն և Աֆրիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիան (CAF) հետաքննություն են սկսել:

Նախորդ հոդվածըՄոուրինյուն կարող է գլխավորել անգլիական գրանդը
Հաջորդ հոդվածը«Ինտերը» պայմանագիր կառաջարկի «Յուվենտուսի» կիսապաշտպանին