‘«Ինտերը» տրանսֆերների համար Կոնտեին կհատկացնի 120 միլիոն եվրո’

937

Միլանի «Ինտերի» նորանշանակ գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հնարավորություն կունենա նոր խաղացողների համար ծախսել 120 միլիոն եվրո։

Կոնտեն ցանկանում է ձեռք բերել հարձակվողներ Ռոմելու Լուկակուին («Մանչեսթեր Յունայթեդ») ու Էդին Ջեկոյին («Ռոմա») եւ կիսապաշտպան Նիկոլո Բարելային  («Կալյարի»)։

Կոնտեն «Ինտերի» գլխավոր մարզիչի պաշտոնում փոխարինել է Լուչանո Սպալետիին։

49-ամյա մասնագետը միլանյան թիմի հետ կնքել է երեք տարվա պայմանագիր։

Նախորդ հոդվածը‘Ռոնալդուին դարձյալ հրավիրել են դատարան’
Հաջորդ հոդվածը‘Marca. Ռամոսը հատուկ չի իր հարսանիքին հրավիրել Ռոնալդուին’