«Ինտերը» ցանկանում է ձեռք բերել Ֆրանկ Կեսիեին

212

Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը» ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» կոտդիվուարցի կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեին, հաղորդում է Relevo-ն։

«Բարսելոնան» ֆինանսական արդար խաղի կանոնները չխախտելու համար պատրաստ է վաճառել Կեսիեին, որն անցած ամռանն է ազատ գործակալի կարգավիճակում միացել կատալոնական ակումբին։

Ընթացիկ մրցաշրջանում Կեսիեն իսպանացի Չավիի գլխավորած թիմի հետ մասնակցել է 39 հանդիպման, խփել է 3 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

26-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։ Կեսիեի նախորդ ակումբն իտալական «Միլանն» էր։ 

Նախորդ հոդվածը«Ռեալը» պայմանագիր կառաջարկի Մբապեին
Հաջորդ հոդվածըՊՍԺ-ն կարող է տուգանել Մեսսիին