ՊՍԺ-ն կարող է տուգանել Մեսսիին

191

ՊՍԺ-ի ղեկավարությունը քննարկում է թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին տուգանելու հարցը։ 35-ամյա ֆուտբոլիստը Ֆրանսիայի առաջնության խաղում «Լորիանին» 1:3 հաշվով պարտվելուց հետո մեկնել էր Սաուդյան Արաբիա, որի տուրիզմի նախարարության դեսպանն է։

ՊՍԺ-ի ղեկավարությունն իմացել է Մեսսիի գործնական այցելության մասին, սակայն այն նախատեսված է եղել դրական արդյունքի դեպքում, հաղորդում է ֆրանսիական L’Equipe-ը։

Պարտությունից հետո ֆուտբոլիստը պետք է ներկայանար մարզմանը, սակայն առանց թույլտվության մեկնել է Սաուդյան Արաբիա։

Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ հունիս։

Նախորդ հոդվածը«Ինտերը» ցանկանում է ձեռք բերել Ֆրանկ Կեսիեին
Հաջորդ հոդվածը«Մասթերս»․ Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ