«Ինտերի» մարզական տնօրեն. «Ցանկանում ենք շարունակել համագործակցությունը Մխիթարյանի հետ»

141

Իտալիայի գավաթակիր «Ինտերի» մարզական տնօրեն Պիերո Աուզիլիոն հաստատել է, որ միլանյան ակումբն աշխատում է Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ նոր պայմանագիր կնքելու շուրջ։

«Մենք ցանկանում ենք շարունակել մեր համագործակցությունը։ Հիմա մենք արագացնում ենք այդ գործընթացը»,- Աուզիլիոյի խոսքը մեջբերում է Նիկոլո Սկիրան։

Հենրիխ Մխիթարյանի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականի ամռանը: Վերջին շրջանում իտալական մամուլում լուրեր են շրջանառվում, որ 34-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված կլինի «1+1» ձևաչափով։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը 2022 թվականի ամռանը «Ռոմայից» է տեղափոխվել «Ինտեր», որի կազմում անցկացրել է 67 խաղ, խփել 7 գոլ ու կատարել 6 գոլային փոխանցում: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 6 միլիոն եվրո։

Նախորդ հոդվածըՍթափության սով
Հաջորդ հոդվածըԴե Խեան դիտարկում է ԱՊԼ վերադառնալու տարբերակը