Սթափության սով

505

«Նոր իրողություններ և խաղաղության խաչմերուկ» փորձագիտական համաժողովի ժամանակ իր ելույթում թուրք փորձագետ Էմրե Դիներն, անդրադառնալով այն հարցին, թե ինչպես կարելի է հասնել խաղաղության, երբ Ադրբեջանը տարածքային նկրտումներ ունի Հայաստանի նկատմամբ, նա նշել է, որ տեղյակ է այդ մասին, սակայն ասել է, որ ամենակարևորը պետք է լինի խաղաղության գործընթացի վերջնական արդյունքը։

«Եթե ուզում ենք, որ տարածաշրջանում լինի խաղաղություն, ապա պետք է կենտրոնանալ միայն խաղաղ բանակցությունների գործընթացի վրա։ Կարևոր չէ, թե ինչ են երբեմն ասում Երևանից, Անկարայից կամ Բաքվից։ Հասկանում եմ, դա շատ դժվար է շարքային քաղաքացիների համար։ Պետք չէ ականջալուր լինել ամեն ինչին։ Երեք երկրները պետք է մտածեն միայն խաղաղության հասնելու մասին։ Հայերն ու ադրբեջանցիները պետք է բանակցեն բոլոր խնդրահարույց հարցերի շուրջ։ Ոչ ոք չի ասում, որ գործընթացը հեշտ է, բայց անհրաժեշտ է հետևողականորեն շարունակել, որովհետև ոչ ոք չի կարող մեկուսացված ապրել առկա խնդիրների պատճառով։ Ընդ որում՝ երկխոսությունն էլ չպետք է լինի ինքնանպատակ»,- ասել է թուրք փորձագետը (Հրապարակ, 05.12.2023)»:

Այսպիսի սթափ, իրատեսական և անհավակնոտ խոսք երբևէ չի լսվել ո՛չ Հայաստանի իշխանական կամ հակաիշխանական ճամբարներին պատկանող որևէ «փորձագետի», «վերլուծաբանի», «քաղաքագետի», ո՛չ էլ նրանց կուռքերը հանդիսացող առաջնորդների շուրթերից:

iLur.am

Նախորդ հոդվածըUFC-ի նախկին չեմպիոնը հավանաբար կմասնակցի Իռլանդիայի նախագահական ընտրություններին
Հաջորդ հոդվածը«Ինտերի» մարզական տնօրեն. «Ցանկանում ենք շարունակել համագործակցությունը Մխիթարյանի հետ»