«Ինտերի» տպավորիչ հաղթանակը՝ 6:0 (տեսանյութ)

179

Իտալիայի առաջնության 33-րդ տուրում փոխչեմպիոն «Ինտերը» հյուրընկալվեց «Վերոնային»։ Միլանյան թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում 100-րդ հանդիպումը իտալացի Սիմոնե Ինձագիի համար հաղթական էր՝ 6:0:

Դուբլի հեղինակ դարձան բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն ու արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։ Աչքի ընկավ նաեւ թուրք կիսապաշտպան Հական Չալհանօգլուն։ «Վերոնայի» արգենտինացի հարձակվող Ադոլֆ Գայչն էլ գրավեց սեփական դարպասը։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 65-րդ րոպեին։

«Ինտերը» 60 միավորով բարձրացավ չորրորդ տեղ, «Վերոնան» 18-րդն է՝ 27 միավոր։

Իտալիայի առաջնություն, 33-րդ տուր

«Վերոնա» — «Ինտեր»՝ 0:6 (տեսանյութ)

Ադոլֆ Գայչ, 31, ինքնագոլ, Հական Չալհանօգլու, 36, Էդին Ջեկո, 37, 61, Լաուտարո Մարտինես, 55, 90+2

Նախորդ հոդվածըՉԻ. Դեպի անդունդը՝ ծափ-ծիծաղով, իրար սպառնալով, իրար աչքով անելով․․․
Հաջորդ հոդվածըԷրլինգ Հոլանդը՝ Պրեմիեր լիգայի բացարձակ ռեկորդակիր (տեսանյութ)