ՉԻ. Դեպի անդունդը՝ ծափ-ծիծաղով, իրար սպառնալով, իրար աչքով անելով․․․

537

ՔՊ-ական իշխանությունները հերթական անգամ կարգին զվարճացրեցին ժողովրդին․ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հայտարարել է, թե հոկտեմբերի 27-ի, մարտի 1-ի պատասխանատուները, բանակը թուլացնողները դատվելու են։ Սա իսկապես ծիծաղելի է հնչում, որովհետև Նիկոլ Փաշինյանն ուղիղ 5 տարի ժամանակ ուներ՝ այդ «սպառնալիքն» իրականացնելու համար, բայց փաստն այն է, որ այդ պոտենցիալ դատվողները խորհրդարանում են՝ ամեն մեկը մի խմբակցության տիրոջ կարգավիճակով, նրանց բիզնեսներն էլ ծաղկում են՝ պետական մրցույթներ շահելով։ Ընդ որում՝ զավեշտն այն է, որ պոտենցիալ դատվողներն իրե՛նք են ծիծաղում ՔՊ-ական տարբեր տրամաչափի ուսապարկերի սպառնալիքների վրա, որովհետև շատ լավ հասկանում են՝ Նիկոլի իշխանության ամրությունը պայմանավորված է հենց նրանով, որ տիտղոսակիր ընդդիմությունը «հոկտեմբերի 27-ի, մարտի 1-ի պատասխանատուներն ու բանակը թուլացնողներն» են, ու նրանց դատել՝ կնշանակեր սղոցել այն ճյուղը, որի վրա թառած է իշխանությունը։

Բայց ժամանակ առ ժամանակ սպառնալիքները թարմացնելը, հասկանալի է, չէր խանգարի, առավել ևս՝ որ իշխանությունների վարկանիշը գահավիժում է, իսկ այդ իրավիճակում Նիկոլ Փաշինյանը գուցե ստիպված լինի Հայաստանի գլխին հերթական «խաղաղության դարաշրջան» բերել, հետևաբար՝ պետք է «գլխանց» տիտղոսակիր ընդդիմությանը հիշեցնել, որ թպրտալու դեպքում կարող են դատվել։

Մարկ Նշանյան

Ամբողջական հոդվածը կարդալ «Չորրորդ իշխանություն»-ում

Նախորդ հոդվածըԱրտակ Հարությունյան. Մի կեղծիքի մասին
Հաջորդ հոդվածը«Ինտերի» տպավորիչ հաղթանակը՝ 6:0 (տեսանյութ)