«Ինտերն» արտագնա խաղում հաղթեց «Ֆիորենտինային»(տեսանյութ)

176

«Ինտերն» Ա Սերիայի 22-րդ տուրում հյուրընկալվեց «Ֆիորենտինային» և հաղթանակի հասավ 1-0 հաշվով:

Հանդիպման միակ գնդակն առաջին կեսում խփեց միլանյան ակումբի արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը:

Հայաստանի հավաքականի պատմության գլխավոր ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը «Ներաձուրիի» մեկնարկային կազմում էր և անցկացրեց ամբողջական հանդիպում:

«Ինտերը» միավորների քանակը հասցրեց 54-ի և բարձրացավ առաջին տեղ: 53 միավորով «Յուվենտուսը» երկրորդն է, «Ֆիորենտինան» 34 միավորով 5-րդն է:

Ա Սերիա, 22-րդ տուր

«Ֆիորենտինա» — «Ինտեր»՝ 0-1 (տեսանյութ)

Լաուտարո Մարտինես, 14

Չիրացված 11մ՝ Նիկո Գոնսալես («Ֆիորենտինա»), 76

Նախորդ հոդվածըՕդի ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով
Հաջորդ հոդվածը«Աթլետիկոն» տնային խաղում հաղթեց «Վալենսիային» (տեսանյութ)