Օդի ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով

363

Հայաստանում հունվարի 28-ի լուսադեմից կդիտվի տեղումների դադար։ Օդի ջերմաստիճանը 28-ի գիշերը կնվազի 5-6 աստիճանով, հայտնել են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Երևան քաղաքում հունվարի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը սպասվում է ձյուն: Հունվարի 29-31-ին հնարավոր է թույլ ձյուն։ Փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հունվարի 27-ի ցերեկը հանրապետության ողջ տարածքում, 28-ի գիշերը, 29-31-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում` բուք։

Հունվարի 28-ի ցերեկը, փետրվարի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Նախորդ հոդվածըՀայաստանի ողջ տարածքում ձյուն է տեղում
Հաջորդ հոդվածը«Ինտերն» արտագնա խաղում հաղթեց «Ֆիորենտինային»(տեսանյութ)