‘Ինտերպոլը նոր ղեկավար է ընտրել’

1595

Չորեքշաբթի օրը Ինդոնեզիայում, Քրեական ոստիկանության միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայի  85-րդ նստաշրջանում, Չինաստանի հանրային անվտանգության փոխնախարար Մեն Խունվեյը դարձել է այդ կազմակերպության նոր նախագահը:

Կազմակերպության պատմության ընթացքում առաջին անգամ փոխնախագահ է դարձել ռուսաստանցի՝ Ռուսաստանում Ինտերպոլի ազգային գրասենյակի պետ Ալեքսանդր Պրոկոպչուկը:

Նստաշրջանի մասնակիցները որոշել են հետաձգել Պաղեստինի Ինքնավարության, Կոսովոյի և Սողոմոնի կղզիների անդամակցության հարցը:

Ներկայում Ինտերպոլին, որն ստեղծվել է տարբեր պետությունների իրավապահ մարմինների ջանքերը համատեղելու նպատակով, միացել է 190 երկիր:

Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում բողոքի ցույցեր են՝ ընդդեմ Թրամփի հաղթանակի’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Պասկեւիչյան. Մի հատ Չարենց’