Ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված օդաչուները ՌԴ քաղաքացիներ են

545

Հայտնի է Ջրաբերում ինքնաթիռի կործանման հետևանքով մահացածների ինքնությունը, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:

Ըստ այդ գրառման` Ջրաբերում ինքնաթիռի կործանման հետևանքով մահացածները ՌԴ քաղաքացիներ են` օդաչուներ Ա. Պ.–ն ( ծնվ․1979թ․) և Վ. Ռ.–ն (1983)»:

Հիշեցնենք, այսօր` ժամը 13։11–ին Երևան-Աստրախան ուղղությամբ թռչող մասնավոր BeechCraft 95 տիպի օդանավի հետ կապն ընդհատվել է:

Ժամը 14:20-ին ինքնաթիռը հայտնաբերվել է Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում՝ կործանված:

Նախորդ հոդվածըԿործանված ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանից ուղևորվում էր Աստրախան
Հաջորդ հոդվածըԱԱ-2022․ Մարոկկոյի եւ Խորվաթիայի թիմերը փլեյ-օֆֆում են, Բելգիան լքեց պայքարը (տեսանյութ)