‘Ինքնասպանություն է գործել գրող Վրեժ Իսրայելյանը’

814

Հայտնի հայ արձակագիր, դրամատուրգ Վրեժ Իսրայելյանը ինքնասպանությունէ գործել: Ոստիկանությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ Երեւանի Վաղարշյան փողոցի իր բնակարանում հայտնաբերվել է Վրեժ Իսրայելյանի դիակը, հանգամանքները պարզվում են: News.am-ի տեղեկություններով` նա ինքնասպանությունը գործել է հրազենի կիրառմամբ:

Նշենք, որ  հայ արձագիր, դրամատուրգ Վրեժ Սաղաթելի Իսրայելյանը ծնվել էր  1949թ  ապրիլի 2-ին Երեւանում: «Տոնապետ» գրքի համար նա ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի դափնեկիր  1971-ին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը: 1971-78-ին աշխատել է ՀԽՍՀ Նախարարների խորհրդի հեռուստատեսության եւ ռադիոհաղորդումների պետական կոմիտեի երիտասարդական հաղորդումների խմբագրությունում որպես խմբագիր եւ ավագ խմբագիր:

1979-81-թթ գրական աշխատող էր «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթում: 1982թ «Սովետական Հայաստան» ամսագրի սփյուռքի բաժնի վարիչն էր: 1993-99-ին` ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթի խմբագիր, 1999-ից եղել է ՊՆ լրատվության եւ քարոզչության վարչության պետ: Վրեժ Իսրայելյանի առաջին պատմվածքները տպագրվել են «Գարուն» ամսագրում: 1978-ին արժանացել է ՀԼԿԵՄ Կենտկոմի «Տարվա լավագույն ստեղծագործության համար» մրցանակին:

Նրա «Միայն մի անգամ» պատմվածքը տպագրվել է «Դրուժբա նարոդով» ամսագրի 1982-ի հոկտեմբերի համարում: 1986-ի փետրվարին Երեւանի հեռուստատեսությամբ ներկայացվել է նրա «Չնվաճված աշխարհամաս» պիեսը: Հեղինակել է Արցախյան պատերազմին նվիրված վավերագրական կինոսցենարներ («Մահից առաջ եւ հետո», «Երկրապահը եւ քաղաքականությունը», «Այսպես դարձանք երկրապահ», «Մահապարտներ», «Քայլ», «Առաջին գիծ», «Անդրանիկ» եւ այլն):

Շարունակությունը՝ այստեղ

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ դեսպան. ՀՀ-ն դեռ չի բավարարում «Հազարամյակի մարտահրավերների» ցուցանիշները’
Հաջորդ հոդվածը‘Football Observatory. Մեսին կրկնակի թանկ է Ռոնալդուից, իսկ Հենրիխ Մխիթարյանը ՉԼ-ի առանցքային ֆուտբոլիստների թվում է’