‘Իշխանությունների հերթական ժուլիկությունը. Մամուլ’

1331

«ՉԻ»-ն իր «լուր-մեկնաբանություն» խորագրի ներքո գրում է.

Կառավարությունը պատրաստվում է հուլիսի 1-ից բարձրացնել նվազագույն աշխատավարձը և դարձնել 45 հազար դրամ՝ ներկայիս 35 հազարի փոխարեն:

«ՉԻ» — Ախր շա՛տ մարդասեր է մեր կառավարությունը: Ճիշտ է, այս բարձրացումն ազդելու է միայն նրանց վրա, ովքեր 45 հազար դրամից պակաս էին ստանում, այսինքն՝ սրանով որևէ սոցիալական հարց չի լուծվելու: Փոխարենը՝ կարգին տուժելու է փոքր բիզնեսը, որովհետև եթե նախկինում որպես աշխատավարձ ձևակերպում էին 35 հազար դրամ, հիմա ստիպված են լինելու ձևակերպել 45 հազար, և ըստ այդմ էլ՝ ավելի շատ հարկեր են վճարելու: Այսինքն՝ թվում է, թե կառավարությունը բարձրացնում է աշխատավարձը, բայց դրա արդյունքում բյուջեն ավելի շատ եկամուտներ է ստանում, քան ծախսում է «բարձրացված աշխատավարձերը» վճարելու համար:

Հարց է ծագում՝ իսկ հնարավոր չէ՞ր այնպես անել, որ նվազագույն աշխատավարձը բարձրացվեր, բայց մասնավոր բիզնեսը դրանից չտուժեր: Իհարկե հնարավոր էր: Պետք էր պարզապես բարձացնել միայն պետական հիմնարկների նվազագույն աշխատավարձը, և վերջ: Բայց կառավարությանը ոչ թե աշխատավարձերն են հետաքրքրում, այլ հարկերը: 

Նախորդ հոդվածը‘Այսօր տեղի կունենա Հայաստան-Մալթա հանդիպումը’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանում այսօր սգո օր է. Աֆղանստանում 7 վրացի զինծառայող է զոհվել’