Իշխող կուսակցությունը քվեարկել է Տոկաևի թեկնածությունն առաջադրելու օգտին

261

Ղազախստանի իշխող «Ամանաթ» («Նախնյաց պատգամ») կուսակցության արտահերթ համագումարի մասնակիցները հինգշաբթի միաձայն քվեարկել են պետության գործող ղեկավար Կասիմ Ժոմարտ Տոկաևի թեկնածությունը արտահերթ նախագահական ընտրություններում առաջադրելու օգտին։

Համագումարը տեղի է ունենում նոյեմբերի 20-ին նշանակված արտահերթ նախագահական ընտրությունների շեմին։ Օրենսդրության համաձայն՝ նախագահի թեկնածուներին առաջադրում են հանրապետության հասարակական միավորումները։

Տոկաևը ապրիլի 26-ին հայտարարել էր, որ որոշել է վայր դնել իշխող կուսակցության նախագահի լիազորությունները և դուրս գալ կուսակցությունից։

Հոկտեմբերի 5-ին Տոկաևը հայտնել է, որ իր համար ճիշտ կլինի ընտրությունների գնալ ոչ թե ինչ-որ որոշակի կազմակերպության, այլ  երկրում անցկացվող բարեփոխումների սոցիալական բազան հանդիսացող հասարակական-քաղաքական ուժերի լայն դաշինքի կողմից, ինչը նաև թույլ կտա հաստատել տարբեր կուսակցություններից ու միավորումներից նախագահի հավասար հեռավորություն պահպանելու սկզբունքը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԵղիշե Մելիքյանը՝ «Փյունիկ»-«Ժալգիրիս» խաղի մասին
Հաջորդ հոդվածըՔաթարի էմիրն ընդհատել է այցը Չեխիայում և հեռացել Պրահայից