Եղիշե Մելիքյանը՝ «Փյունիկ»-«Ժալգիրիս» խաղի մասին

279

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում Երևանի «Փյունիկի» այսօրվա մրցակիցը կլինի Լիտվայի չեմպիոն «Ժալգիրիսը»։ Թիմերի միջև հանդիպումը կկայանա Երևանում։ Այդ հանդիպման մասին իր կարծիքն է հայտնել երևանյան թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը:

«Մենք ուսումնասիրել ենք մրցակցին, գիտենք նրանց ուժեղ ու թույլ կողմերը։ Մենք պատրաստ ենք այս խաղին։ Չունենք խնդիրներ, բոլոր ֆուտբոլիստները թե՛ հոգեպես, թե՛ տակտիկապես, թե՛ ֆիզիկապես պատրաստ են այս խաղին։ Վնասվածք ունեցող ֆուտբոլիտներ չունենք։ «Ժալգիրիսն» ունի ուժեղ կողմեր։ Նրանց կազմում կան իմ գլխավորությամբ հանդես եկած երկու ֆուտբոլիստներ՝ Ռենան Օլիվեյրան ու Ժոելը։ Նրանք ուժեղ ֆուտբոլիստներ ունեն, բայց մենք պատրաստ ենք խաղին։ Շատ կուզենայի, որ երկրպագուները մեզ հետ լինեն և օգնեն։ Երբ մենք դրսում ենք խաղում, մենք զգում ենք երկրպագուների այդ ճնշումը։ Կուզենայի, որպեսզի մեր մրցակիցն էլ դա զգար։ Մենք ուզում ենք հաղթել այդ խաղում, վաստակել երեք միավորը»,- ասել է մարզիչը նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ։

Հիշեցնենք, որ «Փյունիկ»-«Ժալգիրիս» հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում և կմեկնարկի 20։45-ին։

Նախորդ հոդվածըԱԱ-2030․ Ուկրաինան միացել է Իսպանիայի եւ Պորտուգալիայի համատեղ հայտին
Հաջորդ հոդվածըԻշխող կուսակցությունը քվեարկել է Տոկաևի թեկնածությունն առաջադրելու օգտին