‘ԻՊ-ի ֆենոմենը՝ ԿՀՎ-ի ղեկավարի տեսակետից’

1647

ԿՀՎ ղեկավար Ջոն Բրեննանը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» խմբավորման պարագլուխ ալ-Բաղդադիի չեզոքացումն արդյունավետ միջոց կլիներ առհասարակ խմբավորումը ոչնչացնելու տեսակետից: Սակայն նա նաև խոստովանել է, որ ԻՊ-ի գոյությունը դեռևս երկար ժամանակ խնդիրներ կհարուցի ԿՀՎ-ի համար:

«Եթե մեզ հաջողվեր չեզոքացնել ալ-Բաղդադիին, կարծում եմ՝ դա հուժկու հարված կլիներ այդ կազմակերպությանը: Նա կարևոր է, և մենք կոչնչացնենք ԻՊ-ն, ես չեմ կասկածում: Մենք պետք է չեզոքացնենք կազմակերպության ղեկավարներին, որոնք այդ բոլոր սոսկալի հարձակումների ոգեշնչողներն են»,- ասել է Բրեննանը:

Միևնույն ժամանակ՝ նա այդ ծայրահեղական խմբավորումը բնութագրել է որպես սկզբունքորեն նոր երևույթ, որը դեռ երկար տարիներ ԿՀՎ-ի համար խնդիրներ կհարուցի: «Դա կազմակերպություն չէ, այլ երևույթ: Մենք այն տեսնում ենք ոչ միայն Սիրիայում և Իրաքում, մենք այն տեսնում ենք Լիբիայում, Նիգերիայում, այլ երկրներում,- ասել է ԿՀՎ ղեկավարը:- Նրանք, այսպես կոչված՝ խալիֆաթ են ստեղծել, արմատներ են գցել այդ տարածքներում: … Ցավոք՝ ես կարծում եմ, որ նրանց հաջողվել է արձագանք գտնել մոլորության մեջ հայտնված մարդկանց սրտերում»:

Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Հայկական կողմի «հրաժարումը բանակցություններից» Բաքվի բլեֆն է’
Հաջորդ հոդվածը‘ՊԲ. Առաջնային գծի տարբեր ուղղություններում նկատվում են հակառակորդի զինուժի կուտակումներ ‘