‘ՊԲ. Առաջնային գծի տարբեր ուղղություններում նկատվում են հակառակորդի զինուժի կուտակումներ ‘

1982

ԼՂՀ ՊԲ-ն հաղորդում է, որ չնայած մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հիմնականում պահպանվել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը, բայցևայնպես, առաջնային գծի տարբեր ուղղություններում նկատվում են հակառակորդի զինուժի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր: ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվող քայլերին և անհրաժեշտությանդեպքում պատրաստ են դիմելու համապատասխան միջոցների:

Այս պահի դրությամբ հակամարտ զորքերի շփման գծում կրակի դադարեցման պայմանավորվածության խախտումներ գրեթե չկան: 
Իրադրությունն ամբողջությամբ գտնվում է ՊԲ առաջապահ ստորաբաժանումների աչալուրջ վերահսկողության տակ:

Նախորդ հոդվածը‘ԻՊ-ի ֆենոմենը՝ ԿՀՎ-ի ղեկավարի տեսակետից’
Հաջորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Դավաճանության սխալ ընկալում’