‘ԻՊ-ն ստանձնել է Աֆղանստանում հարսանիքի ժամանակ որոտացված պայթյունի պատասխանատվությունը’

1236

«Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունը ստանձնել է Քաբուլում հարսանեկան արարողության ժամանակ որոտացած պայթյունի պատասխանատվությունը, որի հետևանքով սպանվել է 63 մարդ, 180-ից ավելին վիրավորվել են։

ԻՊ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, թե մահապարտն իրեն պայթեցրել է շիա մուսուլմանների կուտակման վայրում։ Հայտարարության մեջ նաև ասվում է, որ երբ միջադեպի վայր են ժամանել աֆղանական անվտանգության ուժերը, տեղի է ունեցել ականապատված մեքենայի պայթյուն։

Ծայրահեղականները հայտնել են մահապարտի անունը և հրապարակել են նրա լուսանկարը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածը‘WTA Ցինցինատի․ Քիսը եզրափակչում հաղթեց Կուզնեցովային’
Հաջորդ հոդվածը‘ 818 օրվա մեջ առաջին անգամ «Ռեալը» շրջանցել է «Բարսելոնային»’