‘ԻՊ-ն ստանձնել է Եմենի մզկիթներում պայթյունների պատասխանատվությունը’

1031

«Իսլամական պետություն» ջիհադիստական կազմակերպությունը հայտարարել է, որ Եմենի մայրաքաղաք Սանայի երկու մզկիթներում տեղի ունեցած պայթյունները, որոնց արդյունքում զոհվել է առնվազն 137 մարդ, կազմակերպել են իր մահապարտները:

ԻՊ-ի կառույցները Եմենում գործում են անցյալ տարվա նոյեմբերից, սակայն մինչև հիմա խմբավորման գրոհայինները ոչ մի անգամ չեն ստանձնել խոշոր հարձակումների պատասխանատվությունը:

Չորս մահապարտներ ուրբաթօրյա աղոթքի ժամանակ իրենց պայթեցրել են Սանայի հարավում և հյուսիսում գտնվող երկու մզկիթներում, որտեղ հիմնականում այցելում են շիա-հուսիտ ապստամբները, ովքեր մայրաքաղաքում վերահսկողություն են սահմանել անցյալ տարվա աշնանից:

Եմենում քաղաքական անկայունությունը շարունակվում է արդեն մի քանի տարի: Շիա-հուսիտները ներկայումս վերահսկում են երկրի 21 նահանգներից ինը: Եմենի նախագահ Աբդ  Ռաբու Մանսուր Հադիի կառավարությունը փախել է և ապաստանել երկրի հարավում գտնվող Ադեն քաղաքում: Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘Վերելակը պոկվել և վայր է ընկել. քաղաքացին մահացել է ‘
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ ԿԸՀ-ն հրապարակել է ԱԺ ընտրությունների համամասնական ցուցակները’