‘ԼՂՀ ԿԸՀ-ն հրապարակել է ԱԺ ընտրությունների համամասնական ցուցակները’

3045

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է մայիսի 3-ին կայանալիք Ազգային Ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների համամասնական ցուցակները: Ներկայացնում ենք ցուցակների առաջին երեք հորիզոնականներում ընդգրկված թեկնածուներին:

«Ազատ հայրենիք» կուսակցություն

1 Հարութունյան Արայիկ Վլադիմիրի, ծնված 14.12.1973 ԼՂՀ վարչապետ

2 Թովմասյան Արթուր Բաբկենի, 02.12.1962, ԼՂՀ Ազգային ժողովի փոխնախագահ

3 Դադայան Ռամելա Նիկոլայի 22.10.1951, Ստեփանակերտի թիվ 1 դպրոցի տնօրեն

«Ազգային վերածնունդ» կուսակցություն

1 Խանումյան Հայկ Ռուբենի, 12.09.1984, «Ազգային վերածնունդ» կուսակցություն, նախագահ

2 Գրիգորյան Տիգրան Արկադիի, 14.08.1990, քաղաքական վերլուծաբան

3 Մելքումյան Նունե Վալերիի, 18.05.1974, ԼՂՀ ԱՆ «Արևիկ» մանկ. բուժմ. Տեղամասային մանկաբույժ

Արցախի ժողովրդական կուսակցություն

1 Ղուլյան Աշոտ Վլադիմիրի 19.08.1965, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ, Արցախի ժողովրդավարական կուսակցության Կենտրոնական խորհրդի նախագահ

2 Գրիգորյան Սուրեն Ալեքսանդրի, 28.06.1958, Ստեփանակերտի քաղաքապետ

3 Գալստյան Ժաննա Գեորգիի, 15.04.1948, ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր, պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

ԼՂ կոմունիստական կուսակցություն

1 Մելքումյան Հրանտ Արտեմի, 04.04.1951,  ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ

2 Հյուսնունց Վյաչեսլավ Սամվելի, 10.09.1959, Պահեստազորի գեներալ մայոր

3 Պողոսյան Անուշավան Աղաբեկի, 12.02.1936 Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի դասախոս

«Խաղաղություն եւ զարգացում» կուսակցություն

1 Գրիգորյան Գարիկ Շամիրի, 20.05.1955, Արցախի պետական համալսարան ՊՈԱԿ դասախոս

2 Խաչատրյան Սվետիկ Արամայիսի, 02.02.1957, «Լուսարար» կրթագիտական թերթի խմբագիր

3 Հարությունյան Գրիգորի Արտեմի, 19.09.1956, ԼՂՀ փաստաբանների պալատի անդամ

Հայ Յեղափոխական դաշնակցություն

1 Աղաբեկյան Արթուր Ալեքսանդրի, 24.11.1963, ԼՂՀ կառավարություն, փոխվարչապետ

2 Պետրոսյան Գեորգի Միքայելի, 10.01.1953, ԼՂՀ Նախագահի խորհրդատու

3 Սարգսյան Արմեն Թեմուրի, 02.01.1963, ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր, կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

«Շարժում-88» կուսակցություն

1 Բալասանյան Վիտալի Միխայիլի, 05.03.1959, ԼՂՀ Ազգային ժողով, պատգամավոր

2 Աղաբեկյան Էդուարդ Արտավազդի, 02.06.1963, չի աշխատում

3 Բաղունց Գագիկ Միքայելի, 22.03.1964, Արցախի պետական համալսարան, ճարտարագիտական ֆակուլտետի դեկան 

Նախորդ հոդվածը‘ԻՊ-ն ստանձնել է Եմենի մզկիթներում պայթյունների պատասխանատվությունը’
Հաջորդ հոդվածը‘Օջալանը պատրաստ է հաշտության պլան ներկայացնել Անկարային’