‘ԻՊ-ն ստանձնել է հարձակման պատասխանատվությունը’

1728

 «Իսլամական պետություն» ծայրահեղական կազմակերպությունն ստանձնել է Պակիստանի արևմուտքում՝ Քվետտա քաղաքում, ոստիկանական ուսումնարանի վրա կատարված հարձակման պատասխանատվությունը, որի հետևանքով զոհվել է 59 մարդ:

Ուսումնարանը հարձակման է ենթարկվել երկուշաբթի երեկոյան. մի խումբ զինված մարդիկ կրակելով ներխուժել են ուսումնական կենտրոնի տարածք, ապա՝ հանրակացարան:

Նախապես հաղորդվել էր, որ հարձակվողները հինգ կամ վեց հոգի են: Հետագայում նաև պարզվել է, որ նրանցից երեքը պայթուցիկով լիցքավորված «շահիդի գոտի» են կրել: Մահապարտներից երկուսը պայթեցրել են իրենց հանրակացարանի շենքում, երրորդին հաջողվել է գնդակահարել՝ մինչ նա կհասցներ գործի գցել ռումբը:

Քվետտան Բալուջիստանի մայրաքաղաքն է: Այստեղ անջատական-գրոհայիններն ու իսլամիստները բավական ակտիվ են:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Հայ ազգային Կոնգրեսի հայտարարությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայի Անթալիա քաղաքում պայթյուն է որոտացել’