‘Թուրքիայի Անթալիա քաղաքում պայթյուն է որոտացել’

1893

Միջերկրական ծովի առափնյա Անթալիա քաղաքում պայթյուն է որոտացել, հաղորդել են տեղի լրատվամիջոցները: Լուրեր են ստացվում տուժածների վերաբերյալ: Պայթյունը տեղի է ունեցել Առևտրաարդյունաբերական պալատի ավտոկայանատեղիում, պատճառներն առայժմ հայտնի չեն: Ինչպես հաղորդել է Associater Press-ը, միջադեպը տեղի է ունեցել այն հանդիպումից մի քանի ժամ առաջ, որին պետք է ներկա գտնվեր քաղաքապետը:

Reuters-ը, հղում անելով լուրերի տեղական գործակալություններին, տեղեկացնում է, որ ավտոկայանատեղիում մի ավտոմեքենա է պայթել: Քաղաքապետի խոսքով՝ դա կարող է նաև դժբախտ պատահար լինել:

Առողջարանային Անթալիայում, որը մինչև վերջերս համարվում էր համեմատաբար հանդարտ վայր, սա արդեն երկրորդ միջադեպն է՝ մեկ ամսում: Երկու շաբաթ առաջ Անթալիայի ձկնորսական նավահանգիստը ենթարկվեց հրթիռակոծության. լեռնային շրջաններից արձակված երկու հրթիռ ընկել էին ձկան խանութներից մեկի վրա:

Վերջին մի քանի ամիսներին Թուրքիայի խոշոր քաղաքներում բազմաթիվ պայթյուններ են որոտացել: Ամենաարյունալի հարձակումների համար Թուրքիայում մեղադրում են «Իսլամական պետություն» խմբավորմանը, սակայն շատ հարձակումների ետևում, ըստ երևույթին, քուրդ անջատականներն են կանգնած:

Փոխանցում է BBC-ն: 

Նախորդ հոդվածը‘ԻՊ-ն ստանձնել է հարձակման պատասխանատվությունը’
Հաջորդ հոդվածը‘Twitter-ը նոր զանգվածային կրճատումների է նախապատրաստվում’