‘Իջևանում բնակվող երիտասարդ ամուսինները 3-րդ անգամ երկվորյակ տղաներ են ունեցել’

1178

Այսօր 30-ամյա Նաիրա Բաղդասարյանի և նրա ամունու՝ 39-ամյա Դավիթ Սահակյանի ընտանիքում երկվորյակ տղաներ են ծնվել: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը: Ուշագրավ է, որ երեխաները Ն. Բաղդասարյանի և Դ. Սահակյանի 3-րդ երկվորյակ տղաներն են: Դ. Սահակյանն ու Ն. Բաղդասարյանն ամուսնացել են 2006 թվականին: 2007 թվականին ունեցել են առաջին երկվորյակ տղաներին՝ Արծրունին և Սահակին, 2010 թվականին ամուսինները կրկին ունեցել են երկվորյակ տղաներ՝ Նորիկին և Սարգսին, և այսօր նրանց ընտանիքը համալրվեց ևս 2 բալիկներով:

Դավիթը մասնագիտությամբ իրավագետ է, իսկ նրա  կինը՝ վարսահարդար: Նրանք հաշվառված են Տավուշի մարզի Դիտավան գյուղում, սակայն բնակվում են Իջևան քաղաքում՝ իրենց բարեկամի տանը:

Ինպես իրավացիորեն նշում է shamshyan.com-ը, ՀՀ կառավարությունն ու Տավուշի մարզպետարանը պետք է անհրաժեշտ բարոյական ու ֆինանսական օգնությունը ցուցաբերեն այս ընտանիքին և գոնե լուծեն նրանց բնակարանի խնդիրը:

Կայքը նշում է, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը Դավիթի հետ հանդիպելիս խոստացել էր, որ կլուծեն նրանց բնակարանի խնդիրը, սակայն նախկին վարչապետի խոսքը «օդ է դուրս եկել»:

Նախորդ հոդվածը‘Կրակոցներ Մալաթիա-Սեբաստիայում. Կա վիրավոր. news.am’
Հաջորդ հոդվածը‘Տնտեսագետ. Հոնդուրասի գոյության մասին վերջերս լսած պետպաշտոնյաներն այժմ կցանկանան տեսնել Անտարկտիդան’