‘Իսլամական հեղափոխության պահապանների առաջնորդը քննադատել է Ռոհանիին’

969

Իրանի իսլամական հեղափոխության կորպուսի հրամանատար գեներալ Մոհամեդ Ալի Ջաֆարին առաջին անգամ հարապարակավ քննադատել է երկրի նոր նախագահ Հասան Ռոհանիի գործողությունները, փոխանցում է France-Presse գործակալությունը: Իրանական մամուլին տված հարցազրույցում  նա սխալ է անվանել Հասան Ռոհանիի և նրա ամերիկացի գործընկերոջ՝ Բարաք Օբամայի միջև հեռախոսազրույցը: Ըստ նրա՝ նախագահը ճիշտ է վարվել՝ Նյու Յորքում Օբամայի հետ չհանդիպելով, սակայն նա նույն կերպ պետք է վարվեր, երբ Օբաման զանգահարել էր իրեն: «Ոչ մի խոսակցություն, քանի դեռ ԱՄՆ-ը կոնկրետ քայլեր չի ձեռնարկել»,- ասել է Ջաֆարին, փոխանցել է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Էրդողանը կվերացնի պետական հիմնարկներում հիջաբ կրելու արգելքը’
Հաջորդ հոդվածը‘Աֆղանստանում սուգ է հայտարարվել ի հիշատակ կոմունիզմի զոհերի ‘