‘Իսլամ Կարիմովը կրկին առաջադրվել է Ուզբեկստանի նախագահի պաշտոնում’

837

Ուզբեկստանի գործող նախագահ Իսլամ Կարիմովը առաջադրվել է երկրի նախագահի հերթական ընտրություններում, որոնք կանցկացվեն մարտի 29-ին: Այս մասին ասվում է Լիբերալ-դեմոկրատական կուսակցության՝ հինգշաբթի հրապարակված հաղորդագրության մեջ:

«76-ամյա Կարիմովի թեկնածությունը հաստատվել և առաջադրվել է նախօրեին կայացած կուսակցության համագումարում»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Առայժմ Ուզբեկստանի գործող նախագահը միակ առաջադրված թեկնածուն է:

Կարիմովը Ուզբեկստանը ղեկավարում է 1989 թվականից: Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ազատության հրապարակում ինքնաբուխ հավաքից բերման ենթարկվածներ կան’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկաններն արգելում են մարդկանց մուտքը Ազատության հրապարակ’