‘Իսլանդիայում թլփատման արգելքը հրեաներին հիշեցնում է Երրորդ ռայխի մասին’

1827

Ի պատասխան Իսլանդիայում թլփատման արգելքի վերաբերյալ օրինագծի՝ Սկանդինավյան երկրներում հրեական համայնքների առաջնորդները հիշել են Երրորդ ռայխի ժամանակների մի շարք նացիստների, հաղորդել է Jewish News Online պարբերականը:

Մի քանի առաջնորդներ բաց նամակ են հղել իսլանդացի օրենսդիրներին, որոնք առաջարկում են բժշկական ցուցմունքների բացակայության դեպքում մինչև 18 տարեկանն արգելել տղաների թլփատումը: Խախտումը կպատժվի ազատազրկմամբ մինչև 6 տարի ժամանակով:

 Հրեական համայնքների ղեկավարների կարծիքով՝ դա կարող է հուդայականության հետևորդներին ստիպել հեռանալ երկրից:

Նամակի տեքստում ընդգծվում է, որ սա պատմության ընթացքում առաջին դեպքը չէ, երբ իշխանությունները սահմանափակում են հրեաների դավանության ազատությունը: Այս նախաձեռնությունը նույնիսկ համեմատում են այն ամենի հետ, ինչ կատարվում էր նացիստական Գերմանիայում:

Ի պատասխան՝ իսլանդացի խորհրդարանականները հայտարարել են, որ չեն ուզում սահմանափակել քաղաքացիների կրոնական ազատությունը, այլ ընդամենը մտահոգված են երեխաների առողջության խնդրով: Այդ ծեսն անցնել թե ոչ՝ մարդը կարող է որոշել չափահաս դառնալուց հետո:

Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ԶԼՄ. 17 թուրք պաշտոնյաներ նավակով փախել են Հունաստան’
Հաջորդ հոդվածը‘Բելգիայում հիվանդին էֆթանազիայի են ենթարկել՝ առանց նրա համաձայնության’