Իսկապե՞ս իրավիճակն այդքան անհույս է. ՉԻ

1437

…44-օրյա պատերազմից հետո նվազագույն բանականություն ունեցող ցանկացած մեկի (նույնիսկ «հայրենասեր մտավորականության») համար պիտի որ հասկանալի լիներ՝ 1997-ին ղարաբաղյան խնդրի փոխզիջումային կարգավորումից հրաժարվելը կոպտագույն սխալ էր։ Լավ, ենթադրենք՝ այն ժամանակ դա այնքան էլ հստակ չէր երևում, հաղթանակի էյֆորիայի մշուշը դեռ չէր ցրվել, կարելի էր հավաքվել Կինոյի տանը ու հարայհրոց բարձրացնել, կարելի էր մերժել ցանկացած զիջում ու ասել, որ կզիջենք այն ժամանակ, երբ ստիպված լինենք, կարելի էր ասել «Ղարաբաղի հարց չկա, ի՞նչ Ղարաբաղի հարց, մենք այդ հարցը լուծել-վերջացրել ենք» և այլն, բայց 2020-ի նոյեմբերին արդեն պարզ էր, չէ՞, որ այդ ամենը սխալ էր։ Եվ ի՞նչ, այդ քաղաքական գործիչներից, «պետական այրերից» կամ «մտավորականներից» քանի՞սը համարձակություն ունեցան կանգնել ժողովրդի առաջ ու ասել «ներողություն, մենք այն ժամանակ սխալվել ենք»։ Ոչ մեկը։ Քոչարյանը, որ հիմա Արցախ է «փրկում», քանի՞ անգամ կանգնեց-ասեց «ժողովուրդ ջան, ես ասել էի, որ Ղարաբաղի հարցը լուծված-վերջացած է, բայց պարզվեց՝ լուծված չէր, ներողություն, որ սխալվել եմ»։ Ոչ մի անգամ։ 

Բայց անգամ դա չէ ամենաահավորը։ Ամենաահավորն այն է, որ ժողովրդից ներողություն խնդրելու փոխարեն նրանք բաժանվեցին ինչ-որ թայֆաների, արդեն Արցախը կորցնելուց հետո մասնակցեցին ընտրություններին, և այդ նույն ժողովուրդն այդ թայֆաներից մի քանիսին ավելի շատ ձայն տվեց, քան իր ճշմարտացիությունն ու հեռատեսությունն ապացուցած ուժին։ 

Սա է, որ գրեթե զրոյական է դարձնում տեսանելի ապագայում Հայաստանում ադեկվատ իշխանություններ ձևավորելու հավանականությունը, իսկ եթե Հայաստանում ադեկվատ իշխանություններ չկան՝ Արցախում, այո, վիճակն անհույս է։ Անկախ նրանից, թե ինչպես կընթանան ռուս խաղաղապահների և ադրբեջանցիների հերթական բանակցությունները։

Մարկ Նշանյան

Ամբողջական հոդվածը կարդացեք այստեղ

Նախորդ հոդվածըԲըլթ-16. ՉԻ
Հաջորդ հոդվածըԼուիս Էնրիկեն կերկարաձգի պայմանագիրն Իսպանիայի հավաքականի հետ