Լուիս Էնրիկեն կերկարաձգի պայմանագիրն Իսպանիայի հավաքականի հետ

322

Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կերկարաձգի պայմանագիրը ազգային թիմի հետ մինչեւ 2024թ․ Եվրոպայի առաջնության ավարտը, հաղորդում է Sport.es-ը։

Իսպանական մամուլը գրել էր, որ Լուիս Էնրիկեն կարող է գլխավորել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», իսկ նրան փոխարինողի թեկնածուներն են Բիլբաոյի «Աթլետիկի» գլխավոր մարզիչ Մարսելինո Տորալը եւ «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն։

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան նոր պայմանագիրը Լուիս Էնրիկեի հետ կկնքի նոյեմբեր-դեկտեմբերին Քաթարում անցկացվելիք աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարից հետո։

Լուիս Էնրիկեն Իսպանիայի հավաքականը գլխավորում է 2018 թվականից։ Նախկինում գլխավորել է նաեւ «Ռոման», «Սելտան» եւ «Բարսելոնան»։

Նախորդ հոդվածըԻսկապե՞ս իրավիճակն այդքան անհույս է. ՉԻ
Հաջորդ հոդվածըՉավին ցանկանում է «Բարսելոնայում» տեսնել Էրլինգ Հոլանդին