‘Իսկոն ստացել է «Հինգաստղանի Խաղացող» մրցանակը’

722

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն ստացել է «Հինգաստղանի Խաղացող» մրցանակը՝ որպես նախորդ ամսվա լավագույն խաղացող:  Այս մասին տեղեկացնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը:

«Սանտիագո Բերնաբեուի» սերն ինձ համար շատ կարևոր է: Այդ ջերմությունը և սերը, որը ստանում եմ երկրպագուներից, ինձ իսկապես երջանիկ մարդ է դարձնում: Հույս ունեմ, որ կկարողանամ արդարացնել նրանց սպասելիքները խաղադաշտում»,- ասել է 22-ամյա ֆուտբոլիստը:

Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Իսկոն մասնակցել է 17 հանդիպման և դարձել երկու գոլի հեղինակ:

Նախորդ հոդվածը‘Իրադրությունն առաջնագծում. ԼՂՀ ՊՆ’
Հաջորդ հոդվածը‘Իսլամիստների հարձակումներ Եգիպտոսի Հյուսիսային Սինայ նահանգում. կա 26 զոհ’