‘Իսկո. ««Ռեալն» անկումային շրջանում է, բայց մենք կարող ենք լուծել բոլոր խնդիրները»’

757

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 26-րդ տուրում Բիլբաոյի «Ատլետիկից կրած նվազագույն հաշվով պարտությունը։

«Մարզիչն իրավացի է, մենք անհամոզիչ էինք հարձակման գծում, վերջին փոխանցման ժամանակ ճշգրտությունը չէր բավականացնում։ Մեր թիմի համար դա նորմալ չէ, բայց հիմա մեզ մոտ ոչինչ չի ստացվում։ «Ռեալում» հիմա անկում է, բայց ամեն ինչ կարող է փոխվել։

Բոլոր թիմերն էլ վերելքներ ու անկումներ ունենում են, մենք բացառություն չենք, և միայն ինքներս կարող ենք լուծել մեր խնդիրները»,-ասել է Իսկոն:

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնան» շրջանցեց «Ռեալին», Մեսսին խփեց 3 գոլ և հավասարվեց Ռոնալդուին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ Գերմանիայի գավաթ. Հայտնի են 1/4 եզրափակչի զույգերը’