‘Իսպանացի երկրպագուները Կասիլյասին Նոյերից ավելի լավ դարպասապահ են համարում’

747

Իսպանական Marca պարբերականը հարցում է անցկացրել ընթերցողների շրջանում` Խաբի Ալոնսոյի հետ հանդես եկած լավագույն դարպասապահի վերաբերյալ նրանց կարծիքը պարզելու նպատակով:

Հիշեցնենք` ներկայումս Ալոնսոն հանդես է գալիս Մյունխենի «Բավարիա»-ի կազմում: Նա հայտարարել է, որ մյունխենյան ակումբի դարպասապահ Մանուել Նոյերը գերազանցում է բոլոր մյուս դարպասապահներին, ում հետ խաղացել է:

Ընթերցողներին առաջարկվել է ընտրություն կատարել Նոյերի, «արքայական ակումբ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասի և որոշ այլ դարպասապահների միջև:

Արդյունքում պարզվել է, որ հարցվողների 58.9 %-ը ավելի բարձր են գնահատում Իկեր Կասիլյասի խաղը: Երկրորդ տեղը զբաղեցրած Նոյերը ստացել է ձայների 16.3 %-ը:

Նախորդ հոդվածը‘«Տարօրինակ կլինի, եթե Նոյերը նվաճի «Ոսկե գնդակ»-ը, իսկ Բուֆոնը՝ ոչ»’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիան ամեն ինչ կանի, որպեսզի Հայաստանին հանձնվեն կործանված ուղղաթիռի օդաչուների աճյունները. Դեսպան’