‘Իսպանիայի թագավորական պալատի ծառայողներն առաջին անգամ գործադուլի դուրս կգան’

838

Իսպանիայի թագավորական պալատի ծառայողները մարտի 28-ին և 29-ին առաջին անգամ գործադուլ կկատարեն, տեղեկացնում է իսպանական Pais պարբերականը:

Պալատի աշխատակիցները բողոքում են աշխատավարձերի 15% նվազեցման, արտաժամյա աշխատանքի չվարձատրման, ինչպես նաև աշխատանքային ժամերի ավելացման դեմ: Արհմիությունները հանդես են եկել նաև աշխատանքային գրաֆիկը զգալի փոփոխությունների ենթարկելու, հերթափոխ նշանակելու և ճաշի ընդմիջման տևողությունը կրճատելու դեմ: Սպասվող գործադուլին կմասնակցեն դռնապանները, այգեպանները, ինչպես նաև թագավորական թանգարանների և պալատների աշխատակիցները: Ակնկալվում է, որ միջոցառմանը 500-1,2 հազար մարդ կմասնակցի:

Թագավորական ընտանիքի նստավայրի աշխատակիցների գործադուլին կմիանան նաև Մադրիդում և մի շարք այլ խոշոր քաղաքներում տեղակայված թագավորական պալատների աշխատակիցները:

Գործադուլի ամսաթիվը պատահական չի ընտրվել: Սուրբ Զատիկի տոնին նախորդող շաբաթվա ընթացքում թագավորական թանգարաններն ու նստավայրերն այցելել ցանկացող մարդկանց թիվը սովորաբար կտրուկ աճում է:

Նախորդ հոդվածը‘Գյուղապետը ազատազրկվեց 8 տարի ժամկետով’
Հաջորդ հոդվածը‘Ռունիի հետ «Մանչեսթեր Յունայթեդը» հույսեր չի կապում’