Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները կխաղան կանանց ընտրանու մարզաշապիկներով

340

Ազգերի լիգայում Չեխիայի ընտրանու դեմ Իսպանիայի տղամարդկանց ազգային հավաքականի ֆուտբոլիստները կխաղան կանանց հավաքականի մարզաշապիկով։ Այսպիսով՝ նրանք իրենց աջակցությունը կհայտնեն Իսպանիայի կանանց հավաքականին՝ հուլիսի 6-ից մեկնարկող Եվրոպայի առաջնությանն ընդառաջ։

Իսպանիայի հավաքականը հունիսի 12-ին կհանդիպի Չեխիայի ընտրանու հետ։

Երեկ նույնպիսի ակցիան էին անցկացրել նաև Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստները՝ Անգլիայի հետ խաղում։

Նախորդ հոդվածըԼապորտա․ Մեզ հաջողվեց հարություն տալ «Բարսելոնային»
Հաջորդ հոդվածըԼավրովի և Չավուշօղլուի հանդիպումը Թուրքիայում