Իսպանիայի փոստը Ուկրաինայի դիվանագետներին հասցեագրված սպառնալից ծանրոցներ է հայտնաբերել

295

Երկուշաբթի Իսպանիայի փոստը կենդանիների աչքերով ևս երեք ծանրոց է հայտնաբերել՝ հասցեագրված Ուկրաինայի դիվանագիտական ներկայացուցչություններին։

Իսպանիայի ոստիկանության տվյալներով՝ նոր փաթեթներն ուղարկվել էին Մադրիդում Ուկրաինայի դեսպանատուն, նաև Բարսելոնայում և Մալագայում՝ հյուպատոսություններ, բայց անվտանգության ծառայության աշխատակիցները դրանք կասեցրել են երկրի ազգային փոստային օպերատորի գրասենյակում։

Անցյալ շաբաթ կենդանիների աչքերով փաթեթներ ստանալու մասին հաղորդել են ուկրաինական դեսպանատները Հունգարիայում, Նիդեռլանդներում, Լեհաստանում, Խորվաթիայում, Իտալիայում, Չեխիայում և Իսպանիայում։

Նախորդ շաբաթ անհայտ անձինք նաև արտաթորանք են քսել Վատիկանում Ուկրաինայի դեսպանի բնակարանի դռանը, իսկ Ղազախստանում Ուկրաինայի դեսպանատունը ականապատման վերաբերյալ կեղծ ահազանգ է ստացել։

Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբան այդ ամենն անվանել է «ահաբեկչության ծրագրված կամպանիա՝ դեսպանատներին և հյուպատոսություններին վախեցնելու նպատակով»։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՕրբանը համաձայն է Ուկրաինայում հակամարտության գնի վերաբերյալ Մակրոնի գնահատականին
Հաջորդ հոդվածը«Բարսելոնան» հրաժարվել է Մեսսիին վերադարձնելու մտքից