‘Իսպանիան առաջին անգամ Չեմպիոնների լիգայում կունենա հինգ ներկայացուցիչ’

949

Չեմպիոնների լիգայի գալիք մրցաշրջանում Իսպանիան առաջին անգամ կներկայացնեն հինգ ակումբներ՝ «Բարսելոնան», «Ռեալը», «Ատլետիկոն», «Սեւիլիան» եւ «Վալենսիան», որը մրցաշարին ներգրավվելու է որակավորման չորրորդ փուլից:

Նշենք, որ «Սեւիլիան» կմասնակցի ՉԼ-ին, քանի որ հաղթել է Եվրոպայի լիգայում:

Ավելի վաղ նման արդյունք գրանցել էր Անգլիայի Պրեմիեր լիգան: 2006/2007 թթ. մրցաշրջանում «Լիվերպուլը», որը մրցաշրջանի արդյունքներով ԱՊԼ-ում դուրս էր մնացել առաջին քառյակից՝ հաղթելով Չեմպիոնների լիգայում իրավունք ստացավ մասնակցելու մրցաշարին որակավորման առաջին փուլից:

Նախորդ հոդվածը‘Ռաֆա Բենիտեսը ցանկանում է, որ «Ռեալում» նրան օգնի Զիդանը’
Հաջորդ հոդվածը‘ՀԷՑ-ը՝ լկտիության ու «հաբըռգածության» դրոշակակիր. Ժողովուրդ’