‘ՀԷՑ-ը՝ լկտիության ու «հաբըռգածության» դրոշակակիր. Ժողովուրդ’

24168

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության էլէներգիայի սակագնի մեջ ներառված է նաեւ․․․ ավտոմեքենաների լվացման գումարը։ «Ժողովուրդ» թերթը գրում է, որ ըստ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացրած՝ էլէներգիայի թանկացման հայտին կից փաստաթղթերի՝ մի քանի տասնյակ հազար դոլար աշխատավարձ ստացող ՀԷՑ-ի ղեկավարությունն ուզում է, որ ՀՀ քաղաքացիները վճարեն ոչ միայն իրենց ավտոմեքենաները լվանալու, այլեւ իրենց տան վարձը։

«Եթե այսպես շարունակվի, չի բացառվում՝ առաջիկայում նրանց «շաբաշների» համար էլ մենք վճարենք»,֊ հեգնում է «Ժողովուրդ»-ը։

Հիշեցնենք, որ ՀԷՑ-ի առաջարկով՝ ՀՀ իշխանությունը մտադիր է 1 կՎտ/ժ էլէներգիայի ցերեկային սակագինը դարձնել 58,93 դրամ՝ գործող 41,85 դրամի փոխարեն, գիշերային սակագինը՝ 48,93 դրամ՝ գործող 31,85 դրամի փոխարեն։

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

 

Նախորդ հոդվածը‘Իսպանիան առաջին անգամ Չեմպիոնների լիգայում կունենա հինգ ներկայացուցիչ’
Հաջորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպ. «Չեմ ծրագրում արձակուրդի գնալ»’