‘Իսպանիա-Մակեդոնիա. Խաղից առաջ’

914

Եվրո-2016, որակավորում. C խումբ

Սեպտեմբերի 8, ժամը՝ 22:45, Վալենսիա, «Էստադի Սյուտատ Վալենսիա» մարզադաշտ

Բոլորովին վերջերս Իսպանիայի հավաքականը ընկերական հանդիպում անցկացրեց Ֆրանսիայի ընտրանու հետ և պարտվեց 0-1 հաշվով: Դել Բոսկեի սաները բացարձակապես ոչնչով չզարմացրին երկրպագուներին, թվում էին հոգնած, թեև կարողանում էին վերահսկել գնդակը: Այս ամենին ավելացնենք, որ նորեկները միայն հիմա են սկսում հարմարվել  ազգային թիմին: Մասնավորապես, մենք դաշտում տեսանք դարպասապահ Դավիդ դե Խեաին, պաշտպաններ Կարվախալին և Սան Խոսեին, հարձակվող Ռաուլ Գարսիային, փոխարինման դուրս եկած Իտուրասպեին և  Ալկասերին:

Ակնհայտ է, որ Վիսենտե դել Բոսկեն մեծ աշխատանք ունի թիմը վերջնականապես կառուցելու համար, սակայն արդյունք իսպանացիներին պետք է արդեն այսоր: Մակեդոնիայի հավաքականին պետք է հաղթել և ցանկալի է՝ խոշոր հաշվով: Սակայն, իսպանացիները դա պետք է անեն առանց առաջատար հարձակվող Դիեգո Կոստայի, ով վնասվածք ունի: Նրա փոխարեն հավաքական է հրավիրվել «Բարսելոնայի» հարձակվող Մունիր Էլ Հադիդին:

Պետք է նշենք նաև, որ  իսպանացիները վերջին ընտրական փուլերի արդյունքներով իրենց հակառակորդներին չեն հաղթել խոշոր հաշվով, նույնիսկ, եթե վերջիններս շատ թույլ են եղել: Oրինակ ԱԱ-2014-ի ընտրական փուլում Իսպանիան ջախջախիչ՝ 4-0 հաշվով  հաղթել է միայն Բելոռուսի Հանրապետության  ընտրանուն, իսկ Եվրո-2012-ում՝ Լիխտեյնշտեյնին (6-0 տանը, 4-0՝ արտագնա խաղում): Վերոնշյալ փաստից ելնելով, կարելի է ասել, որ «Ֆուրիա ռոխան» եթե հաղթի, ապա խոշոր հաշիվ հազիվ թե գրանցվի:

Մակեդոնիայի հավաքականը ընթացիկ տարում ունեցել է 5 ընկերական հանդիպում և ընդամենը մեկ հաղթանակ է տոնել Լատվիայի հավաքականի նկատմամբ (2-1): Այնուհետև պարտվել է Կամերունին՝ 0-2 հաշվով և գոլազուրկ ոչ ոքի խաղացել Կատարի հավաքականի հետ: Վերջին երկու  հանդիպումներն ազգային թիմն անցկացրել է Չինաստանում, որտեղ սկզբում պարտվել է 0-2 հաշվով, որից հետո գրանցել գոլազուրկ ոչ ոքի: Այս արդյունքից երևում է, որ մակեդոնացիները 4 հանդիպում իրար հետևից չեն կարողանում գոլ խփել:  Միևնույն ժամանակ, նրանք կայուն կերպով միջին հաշվով յուրաքանչյուր խաղում մեկ գոլ բաց են թողնում, այն էլ ոչ շատ ուժեղ հակառակորդներից: Այդ իսկ պատճառով, նրանք պետք է կարողանան իսպանացիներին գոնե հեղինակության գոլ խփել, կամ էլ պարտվեն նվազագույն հաշվով:

Իսպանաիայի և Մակեդոնիայի հավաքականները միմյանց հետ երեք անգամ են հանդիպել, որոնցում միշտ հաղթել է Իսպանիան: Գնդակների ընդհանուր տարբերությունը 8-2 է:

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսի վարչությունը հավանություն է տվել առաջիկա քաղաքական գործողությունների ծրագրին’
Հաջորդ հոդվածը‘Այլընտրանքային օրհներգ` Պարույր Հայրիկյանի կատարմամբ (Տեսանյութ)’