‘Իսպանիա — Շվեյցարիա՝ 1:1. Իսպանիայի հավաքականը բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)’

1109

Աշխարհի առաջնությանը պատրաստվող Իսպանիայի եւ Շվեյցարիայի հավաքականներն ընկերական հանդիպում անցկացրին իսպանական Վիլյառեալում: Դաշտի տերերն առաջինը բացեցին հաշիվը. աչքի ընկավ իսպանական «Ռեալ Սոսյեդադի» 22-ամյա պաշտպան Ալվարո Օդրիոսոլան, սակայն ընդմիջումից հետո հյուրերը կարողացան վերականգնել հավասարությունը եւ խաղը հասցնել ոչ ոքի ավարտի:

Աշխարհի առաջնության խմբային փուլում Իսպանիայի մրցակիցներն են Պորտուգալիան, Մարոկկոն ու Իրանը: Շվեյցարիան կխաղա Բրազիլիայի, Կոստա Ռիկայի եւ Սերբիայի հետ:

տեսանյութ

Ընկերական հանդիպումներ

Իսպանիա — Շվեյցարիա՝ 1:1

Ալվարո Օդրիոսոլա, 29 — Ռիկարդո Ռոդրիգես, 62

Կոստա Ռիկա — Հյուսիսային Իռլանդիա՝ 3:0

Խոան Վենեգաս, 30, Խոել Քեմփբել, 46, Ֆրանսիսկո Կալվո, 66

Սաուդյան Արաբիա — Պերու՝ 0:3

Անդրե Կարիլյո, 20, Խոսե Պաոլո Գերերո, 41, 64

Նախորդ հոդվածը‘FFF-ի նախագահ. «Զիդանը չի գլխավորի Ֆրանսիայի հավաքականը»’
Հաջորդ հոդվածը‘«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 97 միլիոն եվրո վճարել Գարեթ Բեյլի համար’