‘FFF-ի նախագահ. «Զիդանը չի գլխավորի Ֆրանսիայի հավաքականը»’

1208

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (FFF)  նախագահ Նոել Լե Գրեն հայտնել է, որ հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը մինչև 2020 թվական չի հեռանա պաշտոնից:

«Գուցե, վաղը Զիդանը գլխավորի «Յուվենտուսը», ես ոչինչ չգիտեմ: Բոլորը՝ ներառյալ ես, զարմացած էին, բայց պետք չէ Դեշամի ու Զիդանի շուրջ դեբատներ ստեղծել: Դա լուրջ չէ:

Մենք աշխարհի առաջնությունը սկսում ենք գլխավոր մարզիչ Դեշամի հետ, որն ամենաքիչը մինչև 2020 թվականը պայմանագիր է կնքել: Եկող տարի Զիդանի հետ ոչ մի բանակցություն չի լինի: Հանդիպելիս մենք, իհարկե, կշփվենք, բայց Դիդյեն հավաքականում կաշխատի մինչև 2020 թվականը կամ նույնիսկ ավելի շատ»,- Լե Գրեի խոսքերն է փոխանցում Goal-ը:

Նախորդ հոդվածը‘Արցախում վիճակը թեժանում է. Փաշինյանը պետք է ասի իր խոսքը. 1in.am’
Հաջորդ հոդվածը‘Իսպանիա — Շվեյցարիա՝ 1:1. Իսպանիայի հավաքականը բաց թողեց հաղթանակը (տեսանյութ)’