Իսրայելը ստորգետնյա թունելներում ՀԱՄԱՍ-ի գրոհայիններին ոչնչացնելու տեսագրություն է հրապարակել

351

Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ Պիտեր Լերները X սոցիալական ցանցում հրապարակել է ստորգետնյա թունելներում պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման գրոհայիններին ոչնչացնելու գործողության տեսագրությունը։

40 վայրկյանանոց տեահոլովակի սկզբում մութ թունելում մի տղամարդ է նշմարվում, որը ձեռքով  ողջունում է տեսախցիկի առջև և V նշանն է ցույց տալիս, հետո կտրուկ ձեռքը հետ է քաշում, և նկարահանումն ընդհատվում է։ Հաջորդ կադրերում լուսարձակի լույսի տակ երևում է առնվազն չորս հոգու մարմին` անշարժ ընկած։

«Թունելները ՀԱՄԱՍ-ի առավելությունը չեն։ Դրանք մահացու թակարդներ են»,- գրել է Լերները։

Այս շաբաթ The Wall Street Journal թերթը, հղում անելով ամերիկացի պաշտոնյաների, գրել է, որ իսրայելցի զինվորականներն սկսել են Գազայի հատվածում հեղեղել ՀԱՄԱՍ-ի ընդհատակյա թունելները ծովի ջրով։ Թունելների հեղեղման գործողությունը կարող է տևել մի քանի շաբաթ։

Նախորդ հոդվածըՊաղեստին․ Իսրայելն ուզում է հակամարտություն հրահրել Հորդանան գետի Արևմտյան ափին
Հաջորդ հոդվածըՎրաստանում տոնախմբությամբ կնշեն ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի ստացումը