Վրաստանում տոնախմբությամբ կնշեն ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի ստացումը

350

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երկրի քաղաքացիներին հրավիրել է՝ մասնակցելու ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու առթիվ կազմակերպված տոնախմբություններին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ղարիբաշվիլին դեկտեմբերի 14-ի երեկոյան տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ այս իրադարձությունն անվանել է «պատմական»։

«Վաղը՝ դեկտեմբերի 15-ին, ժամը 17:00-ին բոլորիդ հրավիրում եմ Ազատության հրապարակ, որպեսզի միասին տոնենք մեր երկրի և մեր ժողովրդի այս պատմական հաղթանակը։ Վաղը պետք է լինի ազգային տոնի և ընդհանուր հաղթանակի օր», — ասել է Ղարիբաշվիլին։

Բրյուսելում դեկտեմբերի 14-ին տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ ԵՄ երկրների ղեկավարները որոշում են կայացրել Ուկրաինայի և Մոլդովայի հետ սկսել միությանն անդամակցելու շուրջ բանակցություններ, ինչպես նաև Վրաստանին տրամադրել ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ։

Նախորդ հոդվածըԻսրայելը ստորգետնյա թունելներում ՀԱՄԱՍ-ի գրոհայիններին ոչնչացնելու տեսագրություն է հրապարակել
Հաջորդ հոդվածըOդի ջերմաստիճանը կնվազի