‘Իսրայելի ԱԳՆ-ն ետ է կանչել Շվեյցարիայում իր դեսպանին’

968

Իսրայելցի երեք բարձրաստիճան դիվանագետների վաղաժամկետ պաշտոնանկություն է սպառնում համացանցում երկրի վարչապետ Բինիամին Նեթանյահուի քաղաքականությունը քննադատելու համար: Լրատվամիջոցներով տարածված այս լուրը հինգշաբթի հաստատել է ԱԳՆ ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ արդեն իսկ ետ է կանչվել Շվեյցարիայում Իսրայելի դեսպան Իգալ Կասպին, որն իր Twitter-յան էջում քննադատել է վարչապետի մտադրությունը՝ մարտի 3-ին հանդես գալ ԱՄՆ Կոնգրեսում՝ իրանական միջուկային ծրագրի նկատմամբ Վաշինգտոնի վարչակազմի մոտեցումների վերաբերյալ: Դիվանագետը, մասնավորապես, մտավախություն էր հայտնել, որ այդ ելույթն ավելի կխորացնի վերջերս Իսրայելի և ԱՄՆ-ի առաջնորդների հարաբերություններում առկա հակասությունները:

Նեթանյահուի հասցեին քննադատությամբ, էլեկտրոնային լրատվամիջոցներով, հանդես են եկել նաև Հնդկաստանում իսրայելցի մի  դիվանագետ և Երուսաղեմում ԱԳՆ մի աշխատակից, որոնց անունները չեն հաղորդվում:  Իսրայելի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը նշել է, թե «կարգապահական լսումներ» են նախատեսված, որոնց արդյունքում երեք դիվանագետները կարող են հեռացվել ԱԳՆ-ից: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Զինվոր է զոհվել. ԼՂՀ ՊԲ’
Հաջորդ հոդվածը‘Իտալիայի ԱԳ նախարարը բացառում է Ուկրաինային զենք մատակարարելու հնարավորությունը’