Իսրայելի բանակը գրոհել է «Հեզբոլլահի» կառույցները Լիբանանում

166

Իսրայելցի զինվորականները գնդակոծել են Լիբանանում «Հեզբոլլահ» շիական շարժման բազմաթիվ օբյեկտներ։

Այդ մասին հաղորդել է Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) մամուլի ծառայությունը։

«Գիշերը ՑԱԽԱԼ-ը հարված է հասցրել «Հեզբոլլահի» օբյեկտներին Լիբանանում։ Իսրայելի ՌՕՈՒ կործանիչները հարված են հասցրել «Հեզբոլլահի» ռազմական համալիրին Մարվահինի շրջանում», ասվում է հաղորդագրության մեջ։

«Անցած օրվա ընթացքում Իսրայելի ՌՕՈՒ անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել  արձակող սարքին, որն օգտագործվում էր Իսրայելի տարածքը գնդակոծելու համար, իսկ ուղղաթիռը հարվածել է այն շրջանին, որտեղից հակատանկային արկ էր արձակվել Իսրայելի ուղղությամբ»,- մասնավորապես ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Նախորդ հոդվածըԱնդրեյ Ռուբլյովը՝ Հոնկոնգի մրցաշարի հաղթող
Հաջորդ հոդվածըԿոնգրեսում պահանջում են բացատրել Օսթինին հոսպիտալացնելու մասին ծանուցման ուշացումը