Կոնգրեսում պահանջում են բացատրել Օսթինին հոսպիտալացնելու մասին ծանուցման ուշացումը

183

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում զինված ուժերի գործերով հանձնաժողովի օրենսդիրները կարծում են, որ երկրի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը պետք է պարզաբանի, թե ինչու Պենտագոնը ժամանակին չի հայտնել նրան հիվանդանոց տեղափոխելու մասին։

«Մենք նախարար Օսթինին արագ ապաքինում ենք մաղթում, բայց անհանգստացած ենք, թե ինչ կերպ է հայտնի դարձել նրա առողջական վիճակի մասին տեղեկությունը։ Հարցեր են առաջացել՝ ի՞նչ բժշկական պրոցեդուրա է նա անցել, և ինչ բարդություններ են առաջացել, ինչպե՞ս է գնահատվում նրա առողջությունը հիմա, ինչպե՞ս և ե՞րբ է տեղի ունեցել նախարարի լիազորությունների փոխանցումը,  նախագահին, և ո՞րն է Կոնգրեսին այդ մասին ծանուցելու ուշացման պատճառը»,- նշել են օրենսդիրները։

Նախորդ հոդվածըԻսրայելի բանակը գրոհել է «Հեզբոլլահի» կառույցները Լիբանանում
Հաջորդ հոդվածը2024 թ․ «Ոսկե գլոբուսի» մրցանակակիրները