‘Իսրայելում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են’

1001

Իսրայելում տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Գործող վարչապետ Բինիամին Նեթանյահուի կուսակցության գլխավոր մրցակիցը, հավանաբար, կլինի ձախակենտրոն դաշինքը:

Ձախակենտրոն «Սիոնիստական ճամբարը» խոստացել է հաղթանակի դեպքում  կարգավորել հարաբերությունները պաղեստինցիների և միջազգային հանրության հետ:

Նեթանյահուն, իր հերթին, երկուշաբթի խոստացել է  թույլ չտալ պաղեստինյան պետության ստեղծումը, եթե իրեն հաջողվի ընտրվել չորրորդ ժամկետով:

Հասարակական կարծիքի հարցումների համաձայն՝ արտահերթ ընտրություններում, որոնք նախաձեռնել է գործող վարչապետը, ձայների մեծամասնությունը կստանա «Սիոնիստական ճամբարը»: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Իրաքի բանակը կասեցրել է Թիքրիթի գրավման գործողությունը’
Հաջորդ հոդվածը‘Իրաքում ավերվել է Սադամ Հուսեյնի գերեզմանը ‘